Քրեական հեղինակության եղբոր սպանության գործով մեղադրյալին տեղափոխում են «Վարդաշեն» ՔԿՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 12-րդ օրն է, ինչ քրեական հեղինակություն համարվող Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանքի տակ գտնվող Իսրայել Սարգսյանը հացադուլ է հայտարարել:

Իր այս քայլով Իսրայել Սարգսյանը պահանջում է, որ արդար դատաքննություն իրականացվի, եւ դատարան կանչվեն գործով կարեւոր վկաներ: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Իսրայել Սարգսյանին Երեւան Կենտրոն ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Տեղափոխությունը կապված է նրա հացադուլի հետ:




Լրահոս