Armlur.am-ի տեղեկություններով` խուճապային տրամադրություններ են տիրում Երևանի վարչական շրջաններից Էրեբունիում, Արաբկիրում և Մալաթիա-Սեբաստիայում, քանի որ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում, որոշակի վարչական շրջաններ նույնպես տրվելու են Դաշնակցությանը: Այս փաստը պայմանավորված է նրանով, որ ըստ նոր ընտրական օրենսգրքի ընտրատեղամասերը պետք է խոշորացվեն և դաշնակցությունը բնականաբար ուզում է Երևանում նույնպես ուժեղացնել իր դիրքերը՝ 2017 թվականի ընտրություններին ընդառաջ:
Այս հարցի շուրջ Armlur.am-ը զրուցեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ.
-Պարո՛ն Մինասյան, խոսակցություններ կան, որ կոալիցիայի շրջանակներում դաշնակցությանն է տրվելու 2 վարչական շրջան: Արդյոք ճի՞շտ են այս տեղեկությունները:
-Սպասեք մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի:
Պարո՛ն Մինասյան, ամեն դեպքում մինչ օրս, խոսակցություներ չկային, որ կոալիցիայի շրջանակներում բանակցություններ են գնում վարչական շրջանների հետ կապված, ամեն դեպքում նման զարգացում հնարավո՞ր է:
-Ամեն ինչ էլ հնարավոր է, սպասեք, ամեն ինչ մոտ օրերս պարզ կլինի:
Հուսանք, որ այս ուրբաթ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը որոշակի հստակություն կմցնի քաղաքական դաշտում:
զրուցեց Արփինե Թովմասյանը