Մեր նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է. Անտուան Գրիզման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը ընդգծել է, որ թիմը ձգտում է բարձր արդյունքներ ունենալ ինչպես Իսպանիայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում: Ֆրանսիացի ֆուտբոլիստը կարծում է, որ իրենք կարող են երկրպագուներին ուրախացնել իրենց հաջողություններով:

«Ատլետիկո»-ի նպատակը բոլորն այն մրցաշարերում հաղթելն է, որոնց մենք մասնակցում ենք: Ազգային առաջնությունը շատ կարևոր է, կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», – Գրիզմանի խոսքերն է մեջբերում  Marca-ն:

Այժմ Պրիմերայում «Ատլետիկո»-ն ունի 51 միավոր և առաջատար «Բարսելոնա»-ին զիջում է երեք միավորով:




Լրահոս