«Ռեալ»-ից առաջարկ էր եղել, երբ ես արդեն ԲԿՄԱ-ում էի. Մարիո Ֆերնանդես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի պաշտպան Մարիո Ֆերնանդեսը հայտարարել է, որ բազմաթիվ ակումբներից առաջարկներ է ունեցել, սակայն գերադասում է շարունակել ելույթները ԲԿՄԱ-ի կազմում:

«Այո, ես «Ռեալ»-ից կոնկրետ առաջարկ ունեի: Ուղղակի այդ առաջարկը ստացվել էր այն բանից հետո, երբ մենք բոլոր փատաթղթերի տակ արդեն ստորագրություն էինք դրել: Այսօր իմ երազանքը մոսկովյան ակումբը չլքելն ու այստեղ մնալն է: Այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը, ինչպես ընտանիքում:

Իհարկե, ցանկացած ֆուտբոլիստ երազում է խաղալ աշխարհի ամենահզոր ակումբների կազմում: Եթե հանկարծ այնպես պատահի, որ ինձ առաջարկ լինի հզոր ակումբներից, ապա ԲԿՄԱ-ի ղեկավարության հետ կնստենք և ամեն ինչ կքննարկենք,»- ասել է Ֆերնանդեսը:




Լրահոս