Սիրիահայերի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված Տեառնընդառաջ տոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը  ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ փետրվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տեառնընդառաջ տոնի առթիվ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում մեկնարկեց ավանդական դարձած Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

IMG_1277

Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շրջեց ցուցասրահում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին :
Այնուհետև նախարարը շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը, որն իր դռները բացել է սիրիահայերի առջև, ովքեր հնարավորություն ունեցան իրենց արհեստը, ձեռքի աշխատանքները, արվեստը ներկայացնելու նաև ուսանողությանը:

IMG_1305

Ցուցահանդեսին ներկայացված էին 40-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն, արևելյան ուտեստներ:
Ցուցահանդես-տոնավաճառը շարունակվելու է նաև փետրվարի 12-ին:




Լրահոս