ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի պատճառով փետրվարի 11-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակվել է: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն