Ճամբարակ քաղաքն ապահովվել է նորագույն գյուղտեխնիկայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճամբարակ քաղաքի նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվը, որի շուրջ միավորվել են գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունները, ՀՀ գյուղնախարարության «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակում ապահովվել են նորագույն գյուղտեխնիկայով, որը ճամբարակցիների հոգսերը կթեթեւացնի ինչպես վարուցանքի, այնպես էլ անասնակերի կուտակման աշխատանքներում: Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, նորաստեղծ կոոպերատիվը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ­ի կողմից այս տարեսկզբին ստացել է նորագույն 5 «Բելառուս­ՄՏԶ­82» անվավոր տրակտորներ, 3 գութան, 4 հակավորող մեխանիզմ, 5 հատ իտալական ձեռքի խոտհնձիչ:

Յուրա Ավալյանի ներկայացմամբ՝ 2016 թվականի ապրիլին Ճամբարակի տնտեսություններում հաշվառվել է մոտ 4300 գլուխ խոշոր եւ 3200 գլուխ մանր եղջերավոր անասուն, որը նախորդ տարվա անասնագլխաքանակի համեմատ ավելացել է 8­10 տոկոսով:




Լրահոս