Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդում ունեցած ելույթի ժամանակ ասել է ԵԱՀԿում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերը: Նա ցավով է նշել, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին ամիսներին ավելացել են բռնության դեպքերը:
«ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգությունն այս խնդրի հետ կապված և դատապարտում ականանետների ու ծանր տեխնիկայի օգտագործումը, ինչը հանգեցնում է քաղաքացիական անձանց մահվան: Մենք աջակցում ենք հակամարտող կողմերին ուղղված Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ ձեռնարկել քայլեր բռնության նվազման և բնակչության պաշտպանության համար:
«Ստատուսքվո»ն անընդունելի է: Մենք ևս մեկ անգամ անդարդառնում ենք կողմերին՝ ասելով, որ խնդիրը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել», ասել է Բայերը: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ԼՂ հիմնախնդրում «ստատուքվո»-ն անընդունելի է համարում իրականացնելու կառուցվածքային բանակցություններ, որոնք նոր խթան կհաղորդեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությանը և կնպաստեն խնդրի խաղաղ կարգավորմանը: