Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 5-ին՝ Կարեն Եսայանի սպանության գործը քննելիս, որոշում է կայացրել հինգ վկաների բերման ենթարկել դատարան, որոնց թվում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ Կարեն Եսայանը: Երբ «Ժողովուրդ»-ը Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց, թե ինչու չեն գնացել դատարան, վերջինս զայրացավ եւ չցանկացավ մեկնաբանել իրեն եւ դստերը բերման ենթարկելու որոշումը: «Այնքան լուրջ խնդիրներ կան ու լուրջ պրոբլեմներ, որ հետաքրքիր են հայոց երկրին, քան ասենք, թե դատարանն այս որոշումը կայացրեց: Դատարանն իր իրավասությունների մեջ ինչ-որ արել է, նա գիտի»,-ասաց Վ. Ղուկասյանը եւ անջատեց հեռախոսը:
ԴԱՏԱՐԱՆԸ ԳԻՏԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ