Երկարաձգվել է «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ դեզ Օ» ընկերության «Վեոլիա Ինվայրենմենտ»-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործադիր փոխնախագահի տեղակալ, ՀՀ տարածաշրջանի ղեկավար Մալիկա Գենդուրին և «Երևան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը ստորագրել են «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի երկարացման մասին համաձայնագիրը:

Եռակողմ ստորագրված համաձայնագրի համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N1233-Ն որոշման 8-րդ կետը «Վեոլիա» ընկերության հետ բանակցելու վերաբերյալ Երևանի քաղաքապետին արված առաջարկությունը, համաձայն որի «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:




Լրահոս