
ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մի քանի հարց ուղղեց ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին և հետաքրքրվեց` ըստ նրա Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե ոչ:
Սակայն Թաթոյանը խուսափեց հստակ պատասխան տալ, նշելով, թե հատուկ ուսումնասիրություններ պետք է կատարվեն և նոր միայն կարող է պատասխանել այդ հարցին:
Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից թեկնածու լինելուն և այդպիսով կաշկանդված լինելուն` Թաթոյանն ընդգծեց. «Ես ինձ համարում եմ այնպիսի անձնավորություն, որ կարող եմ անկաշկանդ լինել և ընտրվելու դեպքում կունենամ այդ ազատությունը»:
Մանրամասները` տեսանյութում.