Խարդախություն կատարողը 7 տարի անց հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 17.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից Էրեբունու բաժին է ներկայացվել 2009 թ. ապրիլի 27-ից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1981 թ. ծնված Հարություն Բ.-ն:




Լրահոս