Կամավոր հանձնել են հրացան և փամփուշտներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1946 թ. ծնված Սոֆիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, կտրած փողով և կտրած խզակոթով մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի` 89, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 35, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 63 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Սարգիս Թ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի` 27 և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 23 փամփուշտ:




Լրահոս