«Դուք էտքան ուրախ կլինե՞ք, որ գնամ». Արագածոտնի մարզպետը` լրագրողներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էր Armlur.am-ը, ժամը 17:00-ին Նախագահական նստավայրում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը պաշտոնյաների հետ: Հանդիպմանը մասնակցում են ոչ միայն նախարարներ, այլև` մարզպետներ, փոխնախարարներ և մի շարք պաշտոնյաներ:

Լրագրողները փորձեցին հարցեր տալ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, ում անունը օրերս մամուլում շրջանառվում էր որպես ապագա պաշտոնաթող մարզպետ: Նա, ինչպես Շիրակի մարզպետը, ասաց, որ որևէ տեղեկություն չունի այդ մասին, նաև տեղյակ չէ, թե ինչու են իրեն կանչել նախագահական:

«Դուք էտքան ուրախ կլինե՞ք, որ գնամ»,-հեգնանքով լրագրողներին դիմեց Սահակյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս