Սիրիական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ ռազմավարական բարձունք է գրավել Հալեպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպում սիրիական բանակին, որին աջակցում է ՌԴ ավիացիան, հաջողվել է ռազմավարական նշանակության բարձունք գրավել, փոխանցում է Lifenews-ը:

Ասադի բանակը հաջողություններ է գրանցել նաև երկրի այլ հատվածներում: Երկրի արևելքում Իրաքի հետ սահմանից ոչ հեռու Ասադի բանակը դիվերսիա է իրականացրել: Արդյունքում 22 ահաբեկիչ է ոչնչացվել:

Փոխանցվում է նաև, որ դիվերսիա արդյունքում ոչնչացվել է ԻՊ առաջնորդներից մեկը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան       




Լրահոս