Մերժվեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր մերժեց Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ հայցային վաղեմության հիմքով:
“Պահանջում ենք պատժել “Հարսնաքարում”տեղի ունեցածի բոլոր մեղավորներինե հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը դիմել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Ըստ հայցվորի, Ռ.Հայրապետյանը օգոստոսի 11-ին Nouvelles d’Armenie ամսագրին տված հարցազրույցում ,անվայելուչ վիրավորանքներ, զրպարտող, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ և սպառնալիքներե էր հնչեցրել Դավիթ Սանասարյանի հասցեին, ինչով արատավորել էր իր պատիվն ու արժանապատվությունը:
Ըստ հայցվորի՝ հարցազրույցում Ռ. Հայրապետյանի “այ ճիճու”, “մինչև մահ վախենալու են ինձանից”, “իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու” և այլ արտահայտությունները արատավորել են իր բարի համբավն ու արժանապատվությունը:
“Փաստինֆո”




Լրահոս