
Նորագավիթում շարունակվում է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Մրցումային երկրորդ օրը հարթակ դուրս եկան խոցասուսերակիրները:
Տղաներից Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ Ռազմիկ Վարդանյանը, երկրորդ տեղ զբաղեցրեց Արման Գրիգորյանը, իսկ Ավետիս Ծերունյանն ու Էդուարդ Հովիկյանը երրորդն էին:
Աղջիկներից ոսկե մեդալ նվաճեց Էմմա Պողոսովան, երկրորդը Լիլիթ Էվոյանն էր, բրոնզե մեդալներ նվաճեցին Սվետլանա Նազարյանն ու Մարինա Հակոբյանը:
Փետրվարի 13-ին մրցահարթակ դուրս կգան թրասուսերակիրները և ճկասուսեր ձևում էլ կներկայանան աղջինկները:
ՀԱՕԿ լրատվության բաժին