«Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ճանաչվել է Իսպանիայի առաջնության հունվար ամսվա լավագույն մարզիչ:
Հունվարին 44-ամյա մասնագետի գլխավորությամբ «Սևիլիա»-ն 12 հնարավորից վաստակել է 10 միավոր: Այս մրցանակը, որը շնորհվում է 2013 թվականից, Էմերին իր կարիերայի ընթացքում ստանում է երրորդ անգամ:
23-րդ տուրից հետո «Սևիլիա»-ն 5-րդ հորիզոնականում է և դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: