Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իրենց միջև առաջացած կոնֆլիկտից առաջ առաջարկել է համագործակցել, փոխանցում է Rbc.ru-ն:
«Սաակաշվիլին մի քանի օր առաջ այն բանից հետո, երբ ինձ հրապարակայնորեն գող անվանեց, առաջարկել է ինձ վարչապետ դառնալ, իսկ ինքը՝ առաջին փոխվարչապետ: Այն հարցին, թե ինչու է նա նման առաջարկ անում, Սաակաշվիլին պատասխանել է, որ ինձ հաջողակ նախարար է համարում», -պատմել է Ավակովը:
Դեկտեմբերին Ավակովի և Սաակաշվիլիի միջև կոնֆլիկտ ծագեց՝ կապված կոռուպցիայի մեջ փոխադարձ մեղադրանքների հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան