Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը՝ բժիշկ Շուշանիկ Բախշյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը եւս մերժել է դատախազության բողոքը:
Հիշեցնենք, որ բժշկին մեղադրանք է առաջադրվել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով:
«Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ այս գործով առաջիկայում, հնարավոր է, Շուշանիկ Բախշյանից բացի՝ այլ անձանց ես մեղադրանք առաջադրվի: