Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ` Եվրոպայի խորհրդում փոխգործակցության վերաբերյալ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը եւ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սալտանովսկիի գլխավորությամբ ընթացող խորհրդակցություններին կողմերն անդրադարձել են Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի արդյունքներին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայություններին, Եվրոպայի խորհրդի բարեփոխումների առնչվող հարցերին:
Միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ քննարկումներ են կայացել նաեւ ԵԽ նախարարների կոմիտեում եւ Խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցության շուրջ:
Նույն օրը, Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկիին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: