ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տվել Time ամսագրին, որում հայտարարել է, որ Թուրքիան դավաճանել է ՆԱՏՕ-ին՝ կործանելով ռուսական Սու-24-ը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հարցազրույցի տեքստը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:
«Թուրքիան դավաճանել է Հյուսիսատլանտյան դաշինքին: Անպատասխանատվություն է Թուրքիայի կողմից: Եթե նման դեպք տեղի ունենար սովետական տարիներին, ապա լուրջ կոնֆլիկտի կհանգեցներ»,-հայտարարել է Մեդվեդևը:
Նա պարզաբանել է, որ այդ առումով Ռուսաստանի դիրքորոշումը բացարձակ խաղաղասիրական է և հիշեցրել է, որ Ռուսաստանը «չպատասխանեց ռազմական ճանապարհով»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին 2015թ. նոյեմբերի 24-ին, երբ ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցվեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից սիրիական Լաթաքիայում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան