ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

«Կոմիտաս» թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման եւ կատարելագործման նպատակային ծրագրի» մասնակիցների համերգը, որին մասնակցել է նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հավանաբար ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն արել է հնարավորը՝ գոհացնելու համար իր մտերիմ ընկերուհուն:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը անհատ ձեռներեց է եւ ունի 2-րդ կարգի հաշմանդամություն, ապա նա իրավունք ունի՞ օգտվել որոշակի արտոնություններից:

Ստեփան Գեւորգյան (57 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ սահմանված «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգի 16 հոդվածի՝
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հաշմանդամություն ունեցող անձին անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ՝
ա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առեւտրային կազմակերպություն գրանցվելու համար՝ բազային տուրքի 12-ապատիկի չափով.
բ) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար՝ բազային տուրքի 6-ապատիկի չափով.
գ) կնիք ձեռք բերելու համար՝ կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքային գործունեությամբ զբաղվող հաշմանդամները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են եկամուտների հարկման եւ այլ արտոնություններից:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է տնօրինվում ընտանեկան դրամագլուխը:

Նաիրա Մելքոնյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ընտանեկան դրամագլուխը պետական աջակցության հաշվին առկա միջոցներն են: Ընտանեկան դրամագլուխը, մինչեւ հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից՝ բացառապես՝
1) ՀՀ-ում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված եւ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու եւ մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը.
2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (այդ թվում նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.
3) հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:
Վերը նշված դեպքերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դիմում է բանկ՝ ներկայացնելով պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ընտանեկան դրամագլուխը Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ տնօրինվելու դեպքում պետական աջակցության հաշվից ելքագրված միջոցները ենթակա են բռնագանձման դրանք տնօրինելու համար դիմում ներկայացրած անձից:




Լրահոս