ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսկ նորմա՞լ ա, որ գնացել են, տան վրա հարձակվել են, կին երեխաների վրա զենք են քաշել, դա նորմա՞լ եք համարում: Ես չեմ լսել, չգիտեմ, որ նախկինում եղել է նման բան, Սուրեն Խաչատրյանը մեր ընկերն ա, նորմալ մարդ ա, ես չեմ իմանում, թե ինչ ա կատարվել, ոնց ա եղել, որ ինքը…»:

Մհեր Սեդրակյան «Լրագիր»

Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու, կամ՝ ասա՝ ով ես դու, ասեմ՝ ով է ընկերդ: Բնականաբար, քրեաօլիգարխի ընկերը պետք է լինի քրեաօլիգարխ, եւ, բնականաբար, քրեաօլիգարխի համար քրեաօլիգարխ լինելը, գռփելը, թալանելը, մարդկանց վախի մթնոլորտում պահելը, կանանց ծեծելը, հայհոյելը, նաեւ սպառնալը պետք է լինեն նորմալ երեւույթ, եւ ինչո՞ւ չէ, Սուրիկ Խաչատրյանն այս տեսանկյունից, իհարկե, նորմալ մարդ է: Նորմալ է նաեւ ծնոտ կոտրելու հակում ունենալը, բռի ու կոպիտ վարքագիծը: Տան վրա զենքով գնալը, անշուշտ, նորմալ չէ, սակայն դա դեռ հիմք չէ Լիսկային արդարացնելու համար:




Լրահոս