ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նվերը ո՞նց կարող ենք հանձնել: Դա մեդալ է: Այդ զենքերը Ղարաբաղի պատերազմի ժամանակից եմ ստացել, Սամվել Բաբայանից, այն ժամանակվա ՊՆ բոլոր նախարարներից, այդ թվում՝ Սերժ Սարգսյանից: Դրանք մեդալի նման անժամկետ զենքեր են, անժամկետ»:

Առաքել Մովսիսյան News.am

Մարդ կա՝ կռվում է, նվերներ է ստանում, մարդ էլ կա՝ կրկին կռվում է ու ոչինչ էլ չի ստանում, դրա փոխարեն դառնում է հաշմանդամ, ստանում խղճուկ թոշակ եւ ապրում ծայրաստիճան աղքատության մեջ: Շմայսը պատկանում է վերը նշված մարդկանց առաջին խմբին: Եվ այդ խմբի մարդկանց համար խիստ հատկանշական է անտարբերությունն առ այն, թե այսքան տարիներ շարունակ ինչպես են մի կերպ գոյատեւել մարդիկ, ում իրենք կարող են նույնիսկ մարտական ընկերներ անվանել: Հատկանշական է նաեւ, որ Ա. Մովսիսյանն այդ մասին կարող էր տեղեկանալ միայն վերջերս, այն էլ՝ ինտերնետից եւ ծնունդ գնալուց առաջ:




Լրահոս