Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին ռազմական հանցագործության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին ռազմական հանցագործության մեջ՝ մեկնաբանելով նախօրեին Սիրիայում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցի ռմբակոծումը, որի հետևանքով 9 մարդ զոհվեց: Հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ Մյունխենում Սիրիայի աջակցության հարցով խումբը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ նպատակ ունի հրադադարի ռեժիմ սահմանել, սակայն Մոսկվան միայն ուժգնացնում է հարձակումները: Կոմյունիկեում նման գործողությունները որպես «ռազմական հանցագործություն» են բնորոշվում:

Թուրքիայի ԱԳՆ-ում պնդում են, որ Ռուսաստանը ձգտում է խորացնել Սիրիայում քաղաքացիական պատերազմը և անկայունություն մտցնել տարածաշրջանում:

Իր հերթին, Սպիտակ տանը Սիրիայում Ռուսաստանի գործողություններն անարդյունավետ են համարում:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում դպրոցների և հիվանդանոցների ուղղությամբ հրթիռակոծությունների հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս