Սիրիայում ռմբակոծվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը. 9 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի հյուսիս-արևմուտքում ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը, որը գտնվում է Իդլիբ քաղաքից 30 կմ դեպի հարավ, փոխանցում է BBC-ն:

Ավիահարվածների հետևոնքով 9 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Տեղի իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ ավիահարվածները հասցվել են ռուսական ավիացիայի կողմից:

Նշվում է, որ զոհերի թվում կա մեկ երեխա, բացի այդ, անհետ կորած են համարվում անձնակազմի 8 մարդ: Առանց բուժօգնության է մնում 40 հազար տեղաբնակ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս