Շերեմետևո օդանավակայանը մասնավորի ձեռքն է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շերեմետևո օդանավակայանի կանոնադրական կապիտալում պետության մասնաբաժինը կկազմի 31,56 տոկոս, մասնավոր սեփականատերերի մասնաբաժինը՝ 68,44 տոկոս: Այս մասին ասվում է կառավարության՝ փետրվարի 11-ի որոշման մեջ. փոխանցում է Lenta.ru-ն:

Փաստաթղթում նշվում է, որ «ընդունված որոշումներն ուղղված են Մոսկվայի ավիացիոն հանգույցի ռազմավարական զարգացմանը»:

Ինչպես նշում է Forbes ամսագիրը, փետրվարին «Ռոսիմուշեստվո»-ի կողմից ներկայացված ապագա բաժնետիրական համաձայնագրի հիմնական չափորոշիչների  համաձայն՝ պետությունն իրավունք կստանա «Շերեմետևո օդանավակայան» ԲԸ և «Շերեմետևո միջազգային օդանավակայան» ԲԸ նկատմամբ:

Բացի այդ` Ռուսաստանը ստիպված կլինի ընտրել՝ երկու գնից որ մեկով վաճառել միացյալ ընկերության՝ իրեն պատկանող բաժնետոմսերը մասնավոր բաժնետիրոջը` կոնսոլիդացիայի նպատակով շուկայական գնին գումարած 25 տոկոս հավելավճարով կամ իրացման պահին 10 տոկոս հավելավճարով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շերեմետևո օդանավակայանի պետական կոնսոլիդացիայի և մասնավոր ակիտվների մասին հրամանագիր էր ստորագրել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան         




Լրահոս