ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորանշանակ ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԵՏՄ ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի կոչ է արել՝ կապված Ուկրաինայի տարածքում ռուսական բեռների տարանցման խնդրի հետ. փոխանցում է Regnum-ը:
«Խնդիր է ծագել Ուկրաինայի հետ՝ կապված բեռների տարանցման հետ: Մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել»,-ասել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ նման հարցերն ահնրաժեշտ է համաձայնեցնել ԵՏՄ ֆորմատով:
Մեդվեդևը հիշեցրել է, որ իրենց վերջին հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Տիգրան Սարգսյանը ղեկավարում էր Հայաստանի կառավարությունը:
«Այժմ դուք մեծ ղեկավար եք, Դուք ղեկավարում եք վերազգային մարինը, որը ղեկավարում է այլ կառավարությունների գործունեությունը»,-ասել է ՌԴ վարչապետը:
Նա չի բացառել, որ Սարգսյանի հետ ապագայում ևս «բավականաչափ շփումներ» կունենա՝ հաշվի առնելով այն, որ կոլեգիայի շտաբ-բնակարանը գտնվում է Մոսկվայում, ինչպես նաև հաշվի առնելով տարբեր միջոցառումները, որոնք անցկացվելու են կառավարության, կառավորության ղեկավարության մակարդակով: