Ցանկացած մանրուք կարևոր է. Արփինե Հովհաննիսյանը` ՀԿ-ների օրինագծի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Քննարկմանը մասնակցում են արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամ պատգամավորներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս նախագծի մասին կարելի է չափազանց երկար խոսել: Նրա խոսքով` իր համար` որպես նախարարի, այս նախագիծը կյանքի կոչելը եղել է կարևոր գերակայություններից մեկը: Նախարարն ընդգծեց, որ օրինագծի մշակման ժամանակ փորձ է արվել համաձայնություն ձեռք բերել ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

«Դրա վերաբերյալ բավական երկար քննարկումներից հետո անհրաժեշտություն կա լսել բոլոր կողմերին, որպեսզի այն բավարարի բոլոր այն անձանց շահերը, ովքեր առնչվում են այս կամ այն դրույթներին: Այս օրինագիծը ներկայացվել է որպես ՀԿ-ների բարեփոխման ծրագիր, սա մեզ համար կարևոր նախաձեռնություն է, և լուրջ կարգավորումներ են արված», – հավելեց նա:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ օրինագիծը պետք է արդեն դառնա օրենք և սկսի աշխատել, և այստեղ ցանկացած մանրուք կարևոր է: Որպես փոփոխություններից մեկը` նախարարը նշեց ՀԿ-ների առցանց գրանցման հնարավորությունը, որն էլ կհեշտացնի մարզային ՀԿ-ների գործունեությունը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս