2016թ. Հայաստանի Հանրապետությունը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին եւ ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ 2016թ. հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 150,039.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2016թ. տարեկան անդամավճար:
Պատվո ցանկում ընգրկվել են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները: Այս տարի պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 27-ը: