Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլjա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունը դուրս է եկել Գերագույն ռադայի իշխող կոալիցիայից՝ բողոքելով երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի վարչապետության դեմ. փոխանցում է Korrespondent.net-ը:
Տիմոշենկոն այդ որոշումը միակ հնարավորությունն է անվանել և կոչ արել մյուս խորհրդարանական կուսակցություններին հետևել «Բատկիվշինա»-ի օրինակին և լքել կոալիցիան:
Ավելի վաղ «Բատկիվշինա»-ն հայտարարել էր, որ հետ է կանչում կառավարությունից իր միակ նախարարին՝ Իգոր Ժդանովին, ով ղեկավարում է Ուկրաինայի սպորտի և երիտասարդության նախարարությունը: