Սպորտի նախարարը կուսումնասիրի ճանաչված մարզչի ծեծի դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն գրել էր, որ այսօր համացանցում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա որդի Սպարտակն իրենց թիկնապահների հետ ծեծի են ենթարկել մի խումբ գյումրեցիների, որոնց թվում է նաև բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանը: Մասնավորապես, գրվել էր, որ փետրվարի 11-ին Սպարտակ Ղուկասյանն իր ընկերոջ` Պատվական Մադոյանի հետ Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում վիճաբանել է բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ հետ և մահակներով ծեծի ենթարկել նրանց:

Armlur.am-ը փորձեց հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալ նաև Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանից:

-Պարո’ն Ղազարյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ օրեր առաջ ծեծի են ենթարկել «Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչ Գարիկ Բաղդասարյանին:

-Ներկա պահին տեղյակ չեմ նման դեպքի մասին, կուսումնասիրեմ դեպքը, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվել:




Լրահոս