Սկանդալային միլիարդատերը պատասխանել է Օբամայի քննադատությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատասխանել է նախագահ Բարաք Օբամայի քննադատությանը, ով հայտարարել էր, թե հույս ունի, որ միլիարդատերը նոր նախագահ չի ընտրվի, գրում է Politico-ն:

«Օբաման անպետք աշխատանք է կատարել նախագահի պաշտոնում: Նայեք մեր բյուջեին, մեր ծախսերին: Մենք չենք կարող հաղթել ԻՊ-ին: Obamacare-ը (համընդհանուր բժշկական ապահովագրության ծրագիր) սարսափելի է: Ես հավատում եմ ամերիկացի ժողովրդին: Եվ կարծում եմ, որ նրանք կխոստովանեն, որ նախագահ լինելը լուրջ աշխատանք է»,-ասել է Թրամփը:

Նախագահական մրցավազքում Թրամփն առաջ է անցել հայտնի սենատորներ Թեդ Քրուզից, Մարկո Ռուբիոյից և Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշից:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2016թ. նոյեմբերի 8-ին:




Լրահոս