Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը ցանկանում է, որպեսզի թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի իր ապագայի հարցում, հայտնում է Bild-ը:
Գերմանական ակումբը ծրագրում է երկարաձգել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, երբ նրա հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաև առաջատար եվրոպական ակումբներ: Գյունդողանի հետ ներկայից պայմանագիրն ավարտվում է 2017 թվականին:
Համաձայն աղբյուրի տվյալների` «Բորուսիա»-ում պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման` հույս ունենալով Գյունդողանի տեղափոխության համար ստանալ 30 մլն եվրո և այդ գումարն օգտագործել այլ ֆուտբոլիստի ձեռք բերելու համար: