Հունիսի 2-ին Աշտարակի ձորի Վարազի ձորի տեղանքում լուրջ միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ քաղաքացիներ հանգստանալու նպատակով այցելել են ձոր: Նրանց է մոտեցել Աշտարակ քաղաքի բնակիչ Բաբկեն Գալստյանն ընկերների հետ եւ հայտնել, որ “էդ տեղանքի տերն ու տիրակալն ինքն է”, եւ պետք է վճարումներ կատարեն: Սրված իրավիճակը փորձել է փրկել ԱԱԾ սպա Հակոբ Սիլիզյանը: Նա, երիտասարդին հանգստացնելով, ձեռքից վերցրել է նրա զենքը:
Ավելի ուշ երիտասարդները հաշվեհարդար են տեսել սպայի հետ եւ մտնելով տան բակ՝ ծեծի են ենթարկել նրա 80-ամյա հորը, սպառնալով ընտանիքի մնացած անդամներին՝ պահանջել են վերադարձնել զենքը:
Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը “Ժողովուրդե”-ի հետ զրույցում, մեկնաբանելով կատարվածը, ասաց. “Այդ աստիճան չեմ դրամատիկ ացնում իրավիճակը: Միջադեպ է եղել, քննություն է գնում, այնպես որ, սովորական մի վիճակ է…”: Նկատեցի՞ք, ԱԱԾ-ի սպային ծեծի ենթարկելը քաղաքապետի համար սովորական մի վիճակ է:
Շարունակությունը` “Ժողովուրդ” -ի այսօրվա համարում