Արտաշատում բնակարան է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԻՆ փոխանցմամբ, հունիսի 18-ին՝ ժամը 00.03-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 101 շենքի 1-ին հարկում այրվում է բնակարան: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցի թիվ 101ա շենքի 12-րդ բնակարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.49-ին, մարվել` 01.03-ին: Այրվել է Մ. Տոնոյանի կողմից վարձակալված բնակարանի պատշգամբը գույքով` 12 քմ, 2 պատուհան, 2 դուռ, և 1 հեռուստացույց: Ժամը 01.58-ին տեղեկություն է ստացվել, որ Մ. Տոնոյանի դուստրը` Հրաչուհի Տոնոյանը (1988թ.ծնվ.), այրվածքներով դիմել է Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: 




Լրահոս