Ռուսաստանն Ուկրաինայի դեմ դատական հայց է ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ դատական հայց է ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան: Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխանցում է BBC-ն: Կիևը մեղադրվում է 3 միլիարդ դոլար վարկի չվճարման մեջ:

Խոսքը 2013թ. վերջին Ռուսասանի կողմից գնված ուկրաինական պարտատոմսերի մասին է, որոնք կազմում են 3 մլրդ դոլար: Սիլուանովը նշել է, որ Կիևը պետք է մարեր պարտքը 2015թ. դեկտեմբերին 21-ին, իսկ վեճի կարգավորման արտոնյալ ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին: Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ չէ բանակցություններ վարել «սեփական կամքով»:

ՌԴ ֆինանսների նախարարը նշել է նաև, որ անգլիական դատարանում գործընթացը կլինի բաց և թափանցիկ:




Լրահոս