
Տարբեր ճարտարապետներ տարբեր կարծիքներ կարող են արտահայտել, և ես ցանկություն չունեմ դա մեկնաբանելու: Անընդհատ տեսնում ես անհեթեթ կարծիքներ` շենքերի քանդման մասին: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Երևանի տեսքին և քանդվող շենքերին, այս մասին նշեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Ժամանակին մեծ աղմուկ է եղել պատկերասրահի շենքի կառուցման հետ կապված: Այն ժամանակ շատ մեղծ աղմուկ էր, բայց կառուցվել է և հրապարակի բաղկացուցիչ մասն է: Մենք օդանավակայանի մասով էլ ենք հիմա աշխատում, որ պահպանվի այդ շենքը», – ընդգծեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: