Եվրոպան թույլատրել է առևտրային թռիչքները դեպի Ղրիմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավիաանվտանգության հարցով եվրոպական գործակալությունը (EASA) թույլատրել է առևտրային թռիչքները դեպի Ղրիմ. գրում է The Wall Street Journal-ը: Խոսքը Սիմֆերոպոլում երկու երթուղիների մասին է:

Գործակալությունը եզրակացության է հանգել, որ Ռուսաստանին՝ Ղրիմի միացումից հետո հնարավոր ռիսկերը, որոնք տարածքային վեճերի հանգեցրին, նվազել են:

Ավելի վաղ գործակալությունը չէր համարձակվում թույլատրել դեպի Ղրիմ թռիչքները, քանի որ համոզված չէր վիճելի տարածքում թռիքչների անվտանգության մեջ. Եվրամիությունը Ղրիմն ուկրաինական տարածք է ճանաչում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեպի Ղրիմ թիռչքների գները կբարձրանան:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս