Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Ա. Ահարոնյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շինության մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է տարբեր տրամաչափի 152 փամփուշտ, փամփշտատուփ, «Ֆ1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

***
Մի քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղի գերեզմանատան սկզբնամասում գտնվող կիսակառույց շինությունում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաշեն ատրճանակ` 12 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինքնաձիգի 2 փամփշտակալ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 150 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:




Լրահոս