Միջազգային կազմակերպությունները չեն ցանկանում, որ իրենց մեղադրեն ընտրությունների կեղծման մեխանիզմը ֆինանսավորելու մեջ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման խնդրին անդրադարձել են նախորդ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած եւ հանրաքվեն դիտարկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները իրենց զեկույցներում: ՀՀ իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ քվեարկության էլեկտրոնային համակարգ ներդնելու դեպքում ընտրողների մասնակցության գործընթացն ավելի արժանահավատ կդառնա: Եւ արդեն իսկ դիմել են միջազգային կազմակերպություններին` նրանց խնդրելով աջակցել քվեարկության էլեկտրոնային համակարգ ներդնելու գործում:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խոստացել է աջակցել: Սակայն մի քանի պայմաններ են առաջ քաշել: Իշխանությունների համար թերեւս ամենավատ պայմանն այն է, որ քվեարկության էլեկտրոնային համակարգի սերվերները պետք է լինեն միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մասնագետների վերահսկողության տակ: Այլ կերպ ասած՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի ցանկանում, որ իրեն մեղադրեն ՀՀ իշխանությունների կողմից ընտրությունների կեղծման մեխանիզմը ֆինանսավորելու մեջ: Նրանք ցանկանում են վճարել եւ անձամբ վերահսկել: Տեսնենք՝ ինչպես կստացվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս