ՎԴՆԽ-ի «Հայաստան» տաղավարում բացվել է հայկական ապրանքատեսակների նոր սրահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս/թ. փետրվարի 12-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ու ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) տարածքում գտնվող «Հայաստան» տաղավարում մասնակցել են հայկական ձեռնարկությունների կողմից արցախյան հումքով արտադրված ապրանքատեսակների նոր սրահի բացման արարողությանը:

Միջոցառմանը հանդես գալով բացման խոսքով` ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ հայկական արտադրության տարատեսակ ապրանքների պահանջարկն օր օրի ավելի է աճում ռուսաստանյան շուկայում:

Օ. Եսայանը վստահեցրել է նաև, որ նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են հայկական արտադրության նոր ապրանքատեսակների հանրայնացմանը ռուսաստանցի սպառողների շրջանում:

Ելույթով հանդես է եկել նաև ԼՂՀ փոխվարչապետ Ա.Աղաբեկյանը` անդրադառնալով ներկայացված ընկերությունների տեսականու առանձնահատկություններին:

Նշենք, որ «Հայաստան» տաղավարի նոր սրահում ներկայացված ապրանքատեսականին ներառում է հայաստանյան տարբեր ընկերությունների արտադրության պահածոներ, մուրաբաներ, հյութեր, ինչպես նաև գինիների տեսականի: Սրահում ներկայացված է նաև «Armenian Carpet» ապրանքանիշի գորգերի տեսականին:




Լրահոս