Երաշխավորվել է վեց կազմակերպություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են մի շարք կազմակերպություններ: Համաձայն հրամանի՝ երաշխավորվել են. “Կրթության ազգային ինստիտուտը”, “Մանկավարժական նախաձեռնություն” հայկական ասոցիացիան, “Կրթության առանց սահմանի” հասարակական կազմակերպությունը, “Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը”, “Մաստեր Սթայլ” ընկերությունը, “Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանը”:
Հրամանի համար հիմք է հանդիսացել մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:




Լրահոս