Տուրեն կարող է կարիերան շարունակել MLS-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Daily Star-ը փոխանցում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն կարող է մարզական կարիերան շարունակել MLS-ում։

32-ամյա իվուարցու ծառայություններով հետաքրքրվում են MLS-ի մի քանի ակումբներ։ Տուրեին ցանկանում են իրենց թիմում տեսնել նաև Միլանի «Ինտեր»-ի ղեկավարները։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տուրեն անցկացրել է 24 խաղ, խփել 5 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում։




Լրահոս