«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը փորձել է ինքնասպան լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ Armlur.am-ին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր դատապարտյալ Գևորգը, որը գտնվում էր կարանտինի մեջ, ինքնասպանության փորձ է կատարել:

Հսկիչը լսել է նրա խռխռոցի ձայները և շտապել ձայնի ուղղությամբ: Նա կարողացել է օգնել դատապարտյալին, ինչի արդյունքում վերջինիս կյանքը փրկվել է:

Նշենք, որ Գևորգը մենակ է եղել խցում: Իսկ թե որն է եղել կատարվածի պատճառը, դեռ հայտնի չէ:

ՔԿՀ վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ տեղեկություն կներկայացնեն քիչ ուշ:




Լրահոս