ՌԴ-ն հայտարարել է Թուրքիայի տարածքում թռիչքների արգելման անթույլատրելիություն մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում բաց երկնքի հարցով խորհրդատվական հանձնաժողովում ռուսական պատվիրակությունը պաշտոնական հայտարարություն է արել՝ Թուրքիայի տարածքում թռիչքների անթույլատրելիություն մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիան խախտել է «Բաց երկնքի մասին» համաձայնագիրը: Այս մասին Վիեննայում հայտարարել է ՌԴ պատվիրակության՝ ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով ղեկավար Անտոն Մազուրը:

«Հայտարարությունն արտացոլում է ՌԴ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի շուրջ, որը ծագել է Թուրքիայի մեղավորությամբ: Հայտարարությունն արվել է ռուսական պատվիրակության կողմից ուրբաթ հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, չնայած նրան, որ որոշ մեր գործընկերներ դժգոհություն են հայտնել: Արտակարգ իրավիճակը արագ արձագանքում է պահանջում»,-ասել է Մազուրը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս