«Սպայկա»-ն կրկին տուգանվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սպայկա» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին «Գրինհաուզ» ընկերության անունով հայտարարագրվել է թարմ բողկ, սակայն փոխադրող «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակահատվածում համապատասխան փաստաթղթերը չի ներկայացրել։ Արդյունքում փոխադրողի քայլը գնահատվել է իբրև Հայաստանի մաքսային օրենսդրության խախտում, ինչի համար «Սպայկային» ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է 100 հազար դրամի չափով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս