ԱԺ խոսնակը բիզնե՞ս ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին հանրության որոշ շրջանակներում քննարկման առարկա է դարձել «aCLUB» արտոնությունների քարտը: Այն կուտակային հիմնադրամ է: Մարդիկ, ձեռք բերելով այդ քարտը, տեղեկանում են Երեւանում կայանալիք միջոցառումներին, հնարավորություն են ունենում մեկ զանգով տեղեր ամրագրել եւ օգտվել մի շարք ծառայություններից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «aCLUB» -ի փաստացի սեփականատերը ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն է, բայց բիզնեսն ուրիշի անունով է գրանցված: Տնօրենը Արամ Տիրատորյանն է: Ա. Բաբայանը նշված բիզնեսի իրեն պատկանելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես բիզնես չունեմ: Արամ Տիրատորյանը մանկությանս ընկերն է:« aCLUB»-ն էլ տիկնոջս պրոեկտն է, որն իրագործում են Արամի հետ»:

Հուսանք՝ Արսեն Բաբայանի դեպքում չի գործում հայտնի ֆիլմի արտահայտությունը. «Որ ասում եմ` ես, նշանակում ա Արուսը հետս ա»:  Հավելենք, որ Արսեն Բաբայանը մշտապես աշխատել է պետական կառույցներում:




Լրահոս