
85 տարեկան հասակում կյանքից հեռացել է իտալացի աշխարհահռչակ գրող և փիլիսոփա Ումբերտո Էկոն, փոխանցում է La Repubblica-ն:
Նշանագիտության ոլորտում հայտնի հետազոտող, պատմաբան Ումբերտո Էկոն «Վարդի անունը», «Ֆուկոյի ճոճանակը», «Կղզին՝ նախօրեին» վեպերի հեղինակն է: Նա նաև արժանացել է Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետի կոչմանը:
Էկոն «բաց ստեղծագործության» տեսության հեղինակն է, որի համապատասխան՝ ընթերցողը համահեղինակ է դառնում գրողի հետ: Նա նաև գրականության և փիլիսոփայության մեջ պոստմոդեռնիզմի հիմնական ներկայացուցիչներից է: